ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Երևանում աշխատանքն ամփոփեց «Բժշկական փորձի ամփոփումը 2020․Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը
Մայիսի 21-23-ն անցկացված գիտաժողովի շրջանակում ներկայացվեց մոտավորապես 70 գիտական հաղորդում, որոնցում ընդգրկված էին վիրաբուժական բոլոր այն ոլորտները, որոնք պատերազմի բժշկության մաս են կազմել:
Ինչպես Մեդ-Պրակտիկի թղթակցին տեղեկացրեց գիտաժողովի նախագահ Արամայիս Գալումյանը, գիտաժողովն անդրադարձել է պատերազմի ժամանակ բուժծառայության կազմակերպչական հարցերին, որովայնային, կրծքային, անոթային վիրաբուժությանը, ակնաբուժությանը, պլաստիկ վերականգնողական վիրաբուժությանը, բազմավնասվածքներին, վնասվածքաբանությանը և օրթոպեդիային, այրվածքներին և ռադիոլոգիային:
«Գիտաժողովին մասնակցում էին նաև միջազգային փորձագետներ ԱՄՆ-ից , Եվրոպայից, Ռուսաստանից՝ առցանց տարբերակով։ Նրանց մեծ մասը մեր հայրենակիցներն են, որոնք իրենց ավանդն են ունեցել պատերազմում վիրավորների բժշկման գործում: Մեր հայրենակիցներից զատ՝ զեկույցներով հանդես եկան նաև օտարազգի մեր գործընկերները, միջազգային կարմիր խաչի բժիշկները», - ասաց գիտաժողովի նախագահը:
Արամայիս Գալումյանը գոհ է մասնագետների կողմից գիտաժողովի նկատմամբ ցուցաբերած ակտիվությունից։
«Ծանր ժամանակներ ենք ապրում։ Մարդիկ հուսահատված են, և չգիտեն՝ ինչ անեն, ոնց անեն, որ լավ լինի։ Միանգամայն հասկանալի է, որ խտացված աշխատանքային ռեժիմով աշխատող բժիշկների համար գիտաժողովին պատրաստվելը դյուրին չէ, բայց, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց կազմակերպել հագեցած գիտաժողով և առկա առանցքային հարցերի շուրջ միջազգային չափորոշիչներին համապատասխան եզրահանգումներ անել և ձևավորել համաձայնություն՝ կոնսենսուս: Կարևորագույն եզրահանգումները տեղ են գտել գիտաժողովի հռչակագրում, որը ստորագրվեց և կնքվեց համապատասխան բժշկական ասոցիացիաների ղեկավարների կողմից՝ որպես խորհրդատվական փաստաթուղթ և ուղեցույց։
Ա․Գալումյանը հույս հայտնեց, որ պետական պատկան մարմինների և բարձրակարգ մասնագետների համատեղ աշխատանքը հռչակագրի դրույթների շուրջ առաջիկայում կտա իր պտուղները․կներդրվեն նոր մոտեցումներ:
«Այսօր Արցախում և Հայաստանում ապրող ցանկացած քաղաքացի հստակ պատկերացնում է, որ մենք պետք է մեզ պաշտպանենք ամեն գնով, իսկ դրա համար պետք է գործողություններ կատարել։ Ուստի այն բժշկական ոլորտները, որոնք քիչ թե շատ կապված են ռազմական ոլորտի հետ, պետք է աշխատանք տանեն այդ ուղղությամբ։ Եվ սա միայն ռազմական բժշկության կամ ինչ-որ մի խումբ բժիշկների խնդիրը չէ։ Այն ենթադրում է բոլոր բժիշկների ներգրավվածություն։ Հռչակագրի մաս է կազմում նաև բժիշկների վարժանքների կազմակերպումը տարին 1 անգամ ՝ համապատասխան միջավայրում (վրաններ, շրջանային բուժմիավորումներ հոսպիտալներ և այլն)՝ մասնագետներին պատրաստելու նպատակով»։
Գալումյանն ասաց նաև, որ գիտաժողովի ընթացքում ինչ-ինչ պատճառներով պասիվ մասնակցություն ունեցող ասոցիացիաներին և գործընկերներին հորդորել են նեղ մասնագիտական գիտաժողովներ կազմակերպել առաջիկայում, ինչը կհանդիսանա այս գիտաժողովի տրամաբանական շարունակությունը Հայկական բժշկական ալյանսի շրջանակներում և հնարավորություն կտա իրականացնել քննարկումներ նաև այս մասնագիտությունների շրջանակներում և ձևավորել ավելի լայն ընդհանուր բժշկական կոնցեպտ։
Գիտաժողովի <<բուծառայության կազմակերպումը պատերազմական գործողությունների ընթացքում>> սեկցիայի նախագահող, վիրաբույժ Կարեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գիտաժողովի ամփոփման ընթացքում ներկայացվեցին կազմակերպչական և նեղ մասնագիտական առանցքային հարցերի շուրջ ձեռք բերված կոնսենսունսները, այս մասնագիտական կոնսենսուսները տեղ գտան ընդհանուր հռչակագրում։
«Այսօր ներկայացված հռչակագիրը պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչներին, ինչպես նաև ՀՀ ՊՆ ռազմաբժշկության ծառայության ներկայացուցիչների՝ որպես խորհրդատվական փաստաթուղթ, որը հնարավոր է ներառվի հետագա բուժօգնության քաղաքականության և ռազմավարության մշակման հարցերի մեջ»։
Կ․ Գրիգորյանը փաստեց, որ հռչակագրի տակ ստորագրել են ոլորտի առաջատար մասնագետները, որոնք իրենց ակտիվ մասնակցությունն են բերել գիտաժողովի թե՛ կազմակերպչական, և թե՛ իրականացման ողջ ընթացքում։
«Յուրաքանչյուր օր զեկույցների արդյունքում ձևավորվում էին կլոր սեղան քննարկումներ՝ առանցքային հարցերի շուրջ, որից հետո տեղի էր ունենում ամփոփում, և այդ ամենը ներկայացվում էր էքսպերտ մասնագետների հաստատմանը, ինչի արդյունքում ձևավորվեց ընդհանուր հռչակագիրը։ Օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին՝ գիտաժողովի անհրաժեշտությունը հասկանալու, ճիշտ գնահատելու համար։ Հուսով եմ, որ այն կծառայի իր նպատակին, և մենք՝ մասնագետներս, հետևողական ենք լինելու այս հարցում։
|
Կարդացեք նաև
«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...
Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...
«Աջափնյակ» բժշկական կենտրոնը մրցույթային կարգով աշխատանքի է հրավիրում երիտասարդ և նպատակասլաց անոթային վիրաբուժություն մասնագիտացմամբ բժիշկներին...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...
2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...
Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...
Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են...
Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...
Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...
Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն